Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ճիշտ ընդգծված հոնքեր

Ճիշտ ընդգծված հոնքեր

Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից եւ ձեւից: Հոնքերի ճիշտ ձեւն արտահայտիչ է դարձնում աչքերը եւ թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով: Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձեւը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարեւորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:

 

Հոնքերի ձեւի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձեւից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձեւ հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաեւ՝ մի փոքր կամարաձեւ: Կլոր դեմքի դեպքում հոնքերը շտկելիս նախընտրելի են վերեւ ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը:

 

Ինչպես շտկել հոնքերը.

 

Հոնքերը շտկելիս կարեւոր է ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն եւ ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է մատիտը պահենք քթի թեւն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերեւում հենց գտնվում է ունքի սկիզբը:

 

Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչեւ աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: ՈՒնքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն: Հոնքի դրսային ծայրը չպետք է ներսայինից ցածր լինի, դա դեմքին տխուր արտահայտություն կտա:

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. hairstyle-ufa.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ